ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Երևանի ավագանին սկսում է գործել

    Երևանի ավագանին սկսում է գործել

    16.06.2013| 00:35
    Երևանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
  • Ով` ում Թաքսիմում

    Ով` ում Թաքսիմում

    16.06.2013| 00:34
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հանդիպել էր Թաքսիմ հրապարակի ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք էր բերվել Գեզի զբոսայգու հարցը հանրաքվեի դնելու համաձայնություն, բայց վարչապետը պահանջել էր դադարեցնել ցույցերը:
  • Ի՞նչ կփոխվի Իրանում

    Ի՞նչ կփոխվի Իրանում

    16.06.2013| 00:32
    Իրանի նախագահական ընտրություններում, հակառակ իրանցի փորձագետների երկրորդ փուլի կանխատեսման, առաջին փուլում հաղթել է Հասան Ռուհանին: Հիմա էլ ամերիկացի փորձագետներն են կանխատեսում, որ նրա հաղթանակը կարող է ամրապնդել Թեհրանի դերը աշխարհում` մինչև իսկ փոխել Իրան-ԱՄՆ հարաբերությունները և հասնել պատժամիջոցների դադարեցման:
  • Չեխիայի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը

    Չեխիայի նախագահը պահանջում է վարչապետի հրաժարականը

    16.06.2013| 00:31
    Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Պյոտր Նեչասի ղեկավարությամբ, պետք է հրաժարական տա կոռուպցիոն խոշոր սկանդալից հետո:
  • Մանդելան սկսել է ապաքինվել

    Մանդելան սկսել է ապաքինվել

    16.06.2013| 00:30
    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որ արդեն երկու շաբաթ հիվանդանոցում է, ապաքինվում է։ Այդ մասին հայտնել է վերջինիս թոռը։ Մանդելան հոսպիտալացվել է անցած շաբաթ թոքերի վարակի պատճառով։
  • Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    16.06.2013| 00:27
    Իրանի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել 64-ամյա հոգևորական Հասան Ռուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Պաշտոնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ավելի քան 18 միլիոն մարդ, քվեարկությանը մասնակցածների ավելի քան 50 տոկոսը։ Հաղթանակի համար Ռուխանիին անհրաժեշտ էր հավաքել 50,1 տոկոս ձայն։ Այսպիսով՝ ընտրություններն Իրանում կարելի է համարել կայացած։
  • «Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

    «Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

    16.06.2013| 00:17
    ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը շարունակելու է իր պայքարը, և նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում, պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի:
  • Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

    Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

    15.06.2013| 12:41
    Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է իշխանությունների կողմից ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը։
  • Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է չափավոր լիբերալը

    Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է չափավոր լիբերալը

    15.06.2013| 12:40
    Երեկ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հաղթում է 64-ամյա հոգևորական Հասան Ռոուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։
  • Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի լողափերը

    Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի լողափերը

    15.06.2013| 12:37
    ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկացմամբ, հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 լողափերը: 2012 թվականի համեմատ լողափերի քանակը չի ավելանա, բայց կընդլայնվեն մատուցվող ծառայությունները: Հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից: